Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՄԱԿ-ը պահանջել է, որ Սաուդյան Արաբիան արգելի մահապատիժը

ՄԱԿ-ը պահանջել է, որ Սաուդյան Արաբիան արգելի մահապատիժը
04.01.2016 | 15:43

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը Սաուդյան Արաբիայի իշխանություններին կոչ է արել արգելել մահապատիժը երկրում՝ ասվում է Ժնևում տարածված հաղորդագրությունում: Հանձնակատարը խոր ափսոսանք է հայտնել 47 մարդու մահապատժի առնչությամբ, որոնց թվում է շիաների հայտնի քարոզիչ շեյխ Նիմր-ան-Նիմրը: Նա հիշեցրել է, որ 2015-ին նամակ է գրել Սաուդյան Արաբիայի կառավարությանը Նիմր ան-Նիմրի մահապատժի ենթարկելու որոշման առնչությամբ:
Հայտարարությունում ասվում է, որ միջազգային նորմերի համաձայն՝ ծանրագույն հանցանքների դեպքում մահապատիժը թույլատրելի է, երբ խոսքը վերաբերում է դիտավորյալ սպանություններին: Բացի դրանից, անհրաժեշտ են երաշխիքներ, որ արդար և թափանցիկ դատավարություն է եղել: Ալ-Հուսեյնը ափսոսանք է հայտնել Սաուդյան Արաբիայում մահապատիժների թվի աճի վերաբերյալ: Միայն 2015-ին 157 մահապատիժ է իրականացվել:

Դիտվել է՝ 1366

Մեկնաբանություններ